Գլեդիս Բերեջիկլյանը հավակնում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնին![]() 20 հունվարի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի գլխավոր գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանը հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նահանգի վարչապետի պաշտոնի համար, հայտնում է The Sidney Mornin Herald-ը: Նոր Հարավային Ուելսը, որի մայրաքաղաքը Սիդնեյն է, Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է: 2014-ի մարտին նահանգի բնակչությունը կազմում էր 7,5 մլն մարդ: Ըստ Բերեջիկլյանի, նա կներկայացնի նահանգի Ազատական կուսակցությունը: Հաջողության դեպքում նա կդառնա Ազատական կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով: Բերեջիկլյանի ընդդիմադիրներն ունեն հաղթելու որոշ շանսեր, սակայն կուսակցության աղբյուրները նշում են, որ հավանաբար, հաղթողը կլինի հայազգի Բերեջիկլյանը: Բերեջիկլյանը ժողովրդականություն է վայելում ավստրալացիների շրջանում: Նա հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |