Նյու Յորքի քաղաքապետը, Շերը, Դե Նիրոն և Հոլիվուդի այլ աստղերն` ընդդեմ Թրամփի![]() 20 հունվարի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի: Բողոքի ակցիային մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դեԲլազիոն, հոլիվուդյան աստղեր Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեքս Բոլդուինը, ռեժիսոր Մայքլ Մուրը, երգչուհի Շերը: Ցույցը տեղի է ունեցել հունվարի 19-ին` նորընտիր նախագահի երդմնակալության նախորդ օրը: Ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ է դուրս եկել փողոց: Նրանք հավաքվել են Trump Tower երկնաքերի մոտ, որը հանրապետականների «կենտրոնակայնն է» համարվում: Ռոբերտ դե Նիրոն իր ելույթում ասել է, որ Թրամփը «վատ օրինակ է երկրի համար: Մենք կընդդիմանանք, մենք դիմադրություն ցույց կտանք, քանի որ վտանգված է այն ամենն, ինչ մենք սիրում ենք»: Ակցիայի ընդհանուր կարգախոսն էր WeStandUnited («Մենք միասին ենք»), այդ կոչը տարածվել է սոցցանցերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բողոքողները քննադատել են Թրամփին ռասայական և կրոնական խտրականության համար և հանդես են եկել ի պաշտպանություն ներգաղթյալների իրավունքների և բուժապահովագրության օգտին: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |