Մեթյու Բրայզան հուսով է, որ ԱՄՆ Սենատը շուտով որոշում կկայացնի Հայաստանում դեսպանի նշանակման վերաբերյալ30 հուլիսի 2007 - 19:58 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանում շարունակել այս իրավիճակը, երբ Հայաստանում արդեն մեկ տարի է ինչ չկա արտակարգ եւ լիազոր դեսպան: ԱՄՆ-ն Հայաստանի հետ շատ համատեղ ծրագրեր ունի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության Գործողությունների ծրագիրը»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները: Սակայն ցանկացած երկրում դեսպանի հաստատումը ԱՄՆ Սենատի իրավասությունն է եւ ես հուսով եմ, որ նա կկատարի իր ընտրությունը»,-ընդգծել է Բրայզան: Հիշեցնենք, որ 2006 թվականի սեպտեմբերից ի վեր Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարում էր փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, որն ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, մեկնեց Հայաստանից հուլիսի 10-ին: Նախկին դեսպան Ջոն Էվանսին ետ կանչեցին Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչման համար: Ներկայումս Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել դեսպան Ռուդոլֆ Փերինան, որը 2001-2004թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ-ում, ԱՄՆ-ի նախկին դեսպանն էր Մոլդովայում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |