Թրամփը երդմնակալության օրը կչեղարկի Օբամայի հրամանագրերից մի քանիսը![]() 20 հունվարի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջին հրամանագրերը կստորագրի հենց երդմնակալության օրը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Թրամփը մտադիր է օգտվել իր լիազորություններից և առաջին քայլերն անել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման և ներգաղթի սահմանափակման համար: Բացի այդ, նա մտադիր է չեղարկել Օբամայի հրամանագրերից մի քանիսը: Թրամփը նաև մտադիր է հունվարի 21-ին այցելել Կենտրոնական հետախուզական վարչություն, որը խիստ քննադատության թեմա էր դարձել նրա նախընտրական շրջանում և նախագահ ընտրվելուց հետո: Թրամփի համար արդեն մոտ 200 հրամանագիր են պատրաստել, որոնք նա կարող է ստորագրել` նորընտիր նախագահը կընտրի մի քանիսը: ԱՄՆ նախագահի իշխանությունը սահմանափակումներ ունի: Օրինակ, նրա հրամանագրերից շատերը կարող է արգելակել Կոնգրեսը, եթե հրաժարվի միջոցներ հատկացնել, կամ դատարանը, եթե հրամանագիրը հակասահմանադրական ճանաչի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |