Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել

Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել

PanARMENIAN.Net - Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել: Բացի այդ, ըստ տեղի ոստիկանության, որոշվել է ևս մեկի գտնվելու վայրը, հայտնում է Deutsche Welle-ն իտալական Ansa գործակալության վրա հղումով:

Ըստ իտալական իշխանությունների, 4-հարկանի հյուրանոցում ձնահյուսի պահին 20 զբոսաշրջիկ է եղել և 7 կամ 8 աշխատակից: Փրկարարները ենթադրում են, որ նրանք բոլորը զոհվել են:

«Իրավիճակը դրամատիկ է: Կյանքի ոչ մի նշան չկա»,-ասել է տեղի հրշեջ թիմի ներկայացուցիչ Լուկա Կարին AFP-ին տված հարցազրույցում:

Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Հյուրանոցում եղածներից 2 մարդ փրկվել է, քանի որ նրանք ողբերգության պահին շենքում չեն եղել:

Ըստ ԶԼՄ-ների, ձնահյուսը տեղաշարժել է հյուրանոցը 10 մետրով: Առաջին փրկարարները ողբերգության վայրե են հասել դահուկներով: Փրկարար գործողությունը շարունակվում է: Գործողությանը մասնակցում է 35 հրշեջ որոնող շներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---