Իշխան Զաքարյանը՝ Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետ![]() 20 հունվարի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։ Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Վերահսկիչ պալատի նախագահ Զաքարյանը մինչև ապրիլի 6-ը կգտնվի արձակուրդում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: «Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- նշել է նա: Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահն է 2007 թվականի նոյեմբերից: Մինչև այդ նա եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ:2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |