Հայազգի դիմահարդարն ու դիզայները կներկայացնեն Վրաստանը Roma Fashion Week-ում![]() 20 հունվարի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի լավագույն դիմահարդարների, հագուստի և աքսեսուարների դիզայներների, մոդելների, ոճաբանների լավագույն բյութի թիմը, որի կազմում հայազգի երկու ներկայացուցիչ կա, կմասնակցի Roma Fashion Week-ին: Աշխարհի նորաձևության ամենահեղինակավոր իրադարձություններից մեկում Վրաստանը 16 մարդ կներկայացնի, այդ թվում դիմահարդար Ալեքս Ալեքսանյանը և աքսեսուրաների դիզայներ Մարի Էֆենջյանը, հայտնում է «Sputnik-Վրաստանը» Tbilisi Fashion Awards-ի հիմնադիր Սվետլանա Օհանի վրա հղումով: «Նրանք բոլորը կներկայացնեն Վրաստանը նորաձևության իտալական շաբաթում: Նրանք կմրցեն լավագույն մոդելի, դիզայների, դիմահարդարի, ոճաբանի կոչման համար: Մոդելները այդ միջոցառումից հետո շանս կունենան մասնակցելու Միլանի և Լոնդոնի նորաձևության շաբաթներին»,-ասել է Օհանը: Roma Fashion Week-ը տեղի կունենա ապրիլի 3-7-ը: Դա նշանակալի իրադարձություն է նորաձևության աշխարհում և միջազգային հարթակ, որտեղ արդեն հայտնի ոճաբաններն ու դիզայներները ցույց են տալիս իրենց վերջին գործերը: Դա նաև ներկայանալու լավ հնարավորություն է երիտասարդների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |