Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին20 հունվարի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղ այցելության համար Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալված բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ Գրառման մեջ ասվում է, որ 2017-ի հունվարի 17-ի երեկոյան Բելառուսի գլխավոր դատախազությունը «արդար որոշում է» կայացրել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու անհրաժեշտության մասին: Որոշման մասին չի հայտնվել ոչ հարազատներին, ոչ փաստաբաններին, ոչ էլ Մինսկում ՌԴ և Իսրայելի դեսպանություններին: Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից այս կամ այն տարածքների այցելությունը քրեականացնելուն:Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին: «Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին: Փաստաբանին տրվել է հետևյալ պատասխանը. «Այո, կա նման որոշում, երեկ է կայացվել: Լապշինին որ հանդիպեք, նա կհայտնի մանրամասները»,-ասվում է գրառման մեջ: Արատհանձնման որոշման մասին տեղեկություն չկար նաև Բելառուսի ԱԳՆ-ում, ուր անհապաղ դիմել էին Իսրայելի և ՌԴ հյուպատոսները: Ավելին`որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում է ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: Որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում: Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում: Այդ ոլորտներից մեկն է միասնական վիզային ու միգրացիոն տարածքի պարամետրերի համաձայնեցումը: Դա պահանջում է նաև անցանկալի անձանց միասնական ցուցակներ: Սակայն, դա պահանջում է նաև միասնական քաղաքականություն արտահանձնման հարցում»,-ասել է Լավրովը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |