Լենինգրադյան փողոցը կարող է անվանափոխվել Լ. Ազգալդյանի անունով (հարցում)20 հունվարի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անունով: Ավագանու համապատասխան որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորումը ներկայացրել է Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ հունվարի 20-ին ավագանու որոշման նախագիծ եմ ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով առաջարկել եմ Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: «Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- ասվում է ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ: Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ֆիզիկոս է, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, Անկախության բանակի հրամանատար: Անկախության բանակը կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում է, որը կազմավորվել է 1989-ին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին կռվել է Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1992-ի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ նա զոհ գնաց թշնամու գնդակին: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |