Իտալիայում ձնահյուսի տակ ողջ մնացած 6 անձ է հայտնաբերվել. Նրանց փորձում են հանել![]() 20 հունվարի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում փրկարարնեըը ողջ մնացած 6 մարդ են հայտնաբերել: Նրանք փորձում են հասնել նրանց և դուրս բերել ձյան զանգվածի տակից: Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Հյուրանոցում եղածներից 2 մարդ փրկվել է, քանի որ նրանք ողբերգության պահին շենքում չեն եղել: Փրկարար ծառայություններին օգնություն ցուցաբերելու և ողջ մնացած մարդկանց դուրս բերելու նպատակով պատահարի վայր են մեկնել ուղղաթիռներ անհրաժեշտ սարքավորումներով, հայտնում է ՌԲԿ-ն իտալական Repubblica-ի վրա հղումով: Ինչպես հայտնել է փրկարար ծառայությունների ներկայացուցիչ Վալտեր Միլանը, իրավիճակը լեռներում բարդ է մնում: Միևնույն ժամանակ, այլ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա, ասել է նա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել է Միլանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել: Բացի այդ, ըստ տեղի ոստիկանության, որոշվել է ևս մեկի գտնվելու վայրը: Ըստ իտալական իշխանությունների, 4-հարկանի հյուրանոցում ձնահյուսի պահին 20 զբոսաշրջիկ է եղել և 7 կամ 8 աշխատակից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |