Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանալու՝ անվտանգությունից ելնելով20 հունվարի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից: Ինքնաձիգով զինված ահաբեկիչն Ամանորի գիշերը գրոհել է Ստամբուլի Retina գիշերային ակումբը, որտեղ մոտ 700 այցելու է եղել: Ոճրագործին զոհ է գնացել 39 մարդ, ևս 69-ը ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |