Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատը կրկին հետաձգվել է. Շիրխանյանը չի ներկայացել20 հունվարի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը երրորդ անգամ հետաձգվել է: Նիստին կրկին չէր ներկայացել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հայտնում է Aysor.am-ը: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղեկանք է տրվել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է և նա ի վիճակի է ներկայանալ դատական նիստին: Սակայն, երրորդ անգամ անընդմեջ Վահան Շիրխանյանը հրաժարվել էր ներկայանալ դատական նիստին, որովհետև նրան պատգարակ չեն տրամադրում», - հայտարարել է դատարանը: Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշել է, որ դատարանին կեղծ փաստաթղթեր են ներկայացվել: «Ինձ տհաճ է լսել հայտարարությունը, որ Շիրխանյանը գտնվում է բավարար վիճակում: Իմ պաշտպանյալը գտնվում է շատ ծանր վիճակում», - ասել է նա: Գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պաշտպաններն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |