Թուրքիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա![]() 20 հունվարի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել, որ սիրիական հակամարտությունը կարգավորվի առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքիան այլևս չի կարող պնդել, որ կարգավորումն առանց Ասադի իրականացվի, դա իրատեսական չէ: Ուստի, կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է աշխատենք այն իրողությունների հետ, որոնք առկա են»,-ասել է Շիմշեկը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում: Բանակցություններն Աստանայում, որոնց անցկացման նախաձեռնողներն են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կմեկնարկեն հունվարի 23-ին: Բանակցություններին կմասնակցեն Դամասկոսի ներկայացուցիչներն ու Սիրիայի զինյալ ընդդիմության միացյալ պատվիրակությունը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |