Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում20 հունվարի 2017 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին, համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: «Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը: Ես համոզված եմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,- ասել է Ագուտինը: Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ ու մանկավարժ Լյուդմիլա Ագուտինների ընտանիքում։ 6 տարեկանում Ագուտինն ընդունվել է երաժշտական դպրոց։ Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ նա ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1986-1988-ին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ։ 1989-ից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում։ 199-ին Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դարձել է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների դափնեկիր։ Լեոնիդ Ագուտինն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Ագուտինի երկրպագուները հնարավորություն ունեն նրան տեսնելու նաև ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Ռուսաստանի ձայնը» մեծ ժողովրդականություն վայելող նախագծում, որտեղ նա հանդես է գալիս մարզիչ-ուսուցչի կարգավիճակում: Ի դեպ, նախագծի վերջին եթերաշրջանում հաղթել է հենց Ագուտինի թիմի անդամը` երիտասարդ երգչուհի Դարյա Անտոնյուկը: Վերջերս Լեոնիդ Ագուտինը զուգերգ է կատարել «Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ արցախցի Միշա Գրիգորյանի հետ: Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |