Հունվարյան weekend. Ջազ, մասսայական մարզումներ, ստենդ-ափ շոու և մեծ զեղչեր![]() 20 հունվարի 2017 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Իսկական, ցրտաշունչ և մեր երկրին ոչ հատուկ ձմեռը գրավել է Հայաստանը: Արևն այնքան վաղուց չի երևացել մայրաքաղաքում, որ երևանցիներն արդեն դրա մասին առասպելներ են պատմում: Այնուամենայնիվ, PanARMENIAN.Net -ն առաջարկում է չհուսահատվել, սպասել ավելի պայծառ օրերի, իսկ մինչ այդ՝ հաղթահարել այս ցրտին տանը նստելու ցանկությունն ու հնարավորինս հետաքրքիր անցկացնել հետտոնական weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար: Քաղաքը ջազ է լսում Հունվարի 21-ին Beer & Wine Mania ռեստորանում կկայանա ջազ երեկո, որի ընթացքում ելույթ կունենա Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոն, ինչպես նաև Նյու Յորքից Հայաստան ժամանած ջազի վարպետ Զեյդ Նասերը: Քառյակը կկատարի ոչ միայն ճանաչված և սիրված գործեր, այլ նաև նոր, հեղինակային կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերը պետք է ձեռք բերել նախապես: Հունվարի 21-ին «Մեցցո» երաժշտական ակումբում փոփ և սուլ ժանրերի կատարումներով հանդես կգա Ռիմա Ֆարսյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին: Yans երաժշտական ակումբում հունվարի 21-ին ելույթ կունենա Մաշա Մնջոյանը՝ Imagine բենդի հետ համատեղ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 և 3000 դրամ: Green Dragon Distillery-ում հունվարի 21-ին ելույթ կունենա New Quintet բենդը՝ մենակատար Աղվան Պապոյանի գլխավորությամբ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: «Կամի» երաժշտական ակումբում հունվարի 21-ին հանդես կգան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ: Հունվարի 22-ին Stop ակումբում ևս հնարավոր կլինի լսել Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոյի և Նյու Յորքից ժամանած ջազմեն Զեյդ Նասերի կատարումները: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմերի արժեքը՝ 2000, 3000 դրամ: Հունվարի 22-ին «Էնոտեկա» գինու բարում կարելի է վայելել Արմեն Թութունջյանի (Չիկո) նոր տրիոյի ջազ կատարումները: Երեկոյի սկիզբը՝ 20:30-ին, մուտքավճարը՝ 2000 դրամ: Առողջ մարմնում՝ առողջ հոգի Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան): Հայկական ստենդ-ափ Հունվարի 21-ին Stoyka փաբում կարող եք ներկա գտնվել Stand Up Yerevan-ի անդամների ստենդ-ափ ժանրի ելույթներին: Կազմակերպիչները խոստանում են հանդիսատեսին տրամադրել նաև «բաց խոսափողի» հնարավորություն՝ յուրաքանչյուր ցանկացող նույնպես կկարողանա ելույթ ունենալ երեկոյի ընթացքում: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00-ին, շոուն կշարունակվի մինչև 21:30, մուտքն անվճար է: Այնուհետև սպասվում է afterparty: Կինոսերների համար «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երեք իքս. Համաշխարհային տիրապետություն» (xXx: Return of Xander Cage), «Լա-Լա Լենդ» (La La Land), «Գիշերվա օրենքը» (Live by Night), «Ինչու՞ նա» (Why Him?), «Ծիր կաթինի ճանապարհով» (On the Milky Road), «Մարդասպանի կրեդոն» (Assassin’s Creed), «Մոնսթր թրաքերը» (Monster Trucks), «Ուղևորները» (Passengers), «Ձյունե թագուհին 3: Կրակ և սառույց» (Снежная королева 3: Огонь и лед), «Երեք դյուցազունները և Ծովի Արքան» (Три богатыря и Морской царь), «Վիկինգ» (Викинг): Շոփինգ Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկել են ձմեռային զեղչերը: Այդպես, մինչև 70% զեղչով աշուն-ձմեռ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA, Bershka, Pull & Bear, Oysho, Jennyfer, Massimo Dutti, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center, Parfois, Premium One և այլ խանութներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |