«Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները![]() 20 հունվարի 2017 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները: Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին: Այնուհետև նա մեկնել է Սպիտակ տուն, ուր նրան ու նոր առաջին տիկին Մելանյային դիմավորեցին հեռացող նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները: Հանդիպումից հետո Թրամփը մեկնել է Կապիտոլիումի մոտ, որտեղ, համաձայն ավանդույթի, Թրամփը երդվել ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ: Նրանից առաջ երդվել է փոխնախագահ Մայքլ Փենսը: Նախագահի կարգավիճակում իր առաջին ճառում Թրամփը քննադատել է ամերիկյան ղեկավարությանն ու խոստացել վերադարձնել իշխանությունը ժողովրդին «Այսօրվանից սա ձեր երկիրն է», - նշել է նա՝ ընդգծելով, որ ժողովրդի կարծիքն այլևս երբեք չի անտեսվելու: Երդմնակալության արարողությանը մասնակցել է մոտ 800 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |