Թրամփը մասնակիորեն կասեցրել է Obamacare առողջապահական ծրագիրը21 հունվարի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հրահանգում է հաստատություններին «սառեցնել պարտավորությունները» մինչ առողջապահության ոլորտի բարեփոխման ծրագրի (Obamacare) չեղարկումը, որը 6 տարի առաջ կիրառության մեջ է դրել Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Սենատը քվեարկել է Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման ծրագրի չեղարկման օգտին: Սպիտակ տունն առաջիկայում հուշագիր կուղարկի նախարարներին` սառեցնելու համար էկոնոմիկայի կարգավորման նոր կանոնների ներմուծումը, ինչը բխում է Թրամփի նախընտրական խոստումներից: Թրամփն ու նրա Հանրապետական կուսակցությունը մտադիր են որքան հնարավոր է արագ չեղարկել Բարաք Օբամայի նախաձեռնած բարեփոխումը: Թրամփը բազմիցս էր դեմ արտահայտվել Օբամայի օրենքին` համարելով այն անարդյունավետ և թանկ սպառողների համար: Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունեվորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին: Բարեփոխման մասին օրենքն ընդունվել է 2010-ին միայն դեմոկրատների ձայներով, որոնք այն ժամանակ իշխում էին Կոնգրեսում: Հետո հանրապետականները, մեծամասնություն ստանալով Կոնգրեսում, տասնյակ անգամ քվեարկել են օրենքի չեղարկման օգտին, սակայն նախագահը վետո է դրել: Հանրության շրջանում Obamacare-ը հակասական գնահատականներ է ստացել: Ըստ հարցումների, ամերիկացիների մոտ կեսը համարում է, որ ծրագրից պետք է հրաժարվել: Մյուս կողմից մոտ 20 մլն մարդ առաջին անգամ ապահովագրություն է ստացել այդ ծրագրով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |