Հայազգի Քեն Նահիգիանը նշանակվել է Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն![]() 21 հունվարի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգիանին նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ Նահիգիանը Թրամփի նախընտրական արշավի ընթացքում գլխավորել է ռազմավարական պլանավորման և աջակցության կենտրոնը: Այժմ նա կօգնի Թրամփի կառավարության առաջադրած թեկնածուներին Սենատում սպասվող լսումների ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը: «Ընտրություններին հաջորդող այս օրերում Նահիգիանը ոչ միայն պետք է աջակցի նորընտիր նախագահին, այլև պատրաստի մեր հզոր աշխատակազմի անդամներին լսումների համար»,- ասել է Ռիկ Դեարբորնը, ում Նահիգիանը փոխարինել է այս պաշտոնում: Նա հավելել է, որ այսպիսով անցումային կառավարությունը վստահելի ձեռքերում կլինի: «Ինձ համար մեծ պատիվ է, որ նորընտիր նախագահը, փոխնախագահը և Ռիկ Դեարբորնը ինձ են վստահել այս պատասխանատու գործը և նաև մեծ պատիվ է շարունակել աշխատել նոր աշխատակազմի համար»,- ասել է Նահիգիանը և հավելել. «Մեր նոր կառավարության ձևավորման պատմական և հաջողակ գործընթացի մասնիկը լինելը հսկայական պատիվ է»: Ռիկ Դեարբորնը այսուհետ կպաշտոնավարի որպես Սպիտակ տան աշխատակազմի փոխտնօրեն: Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները:Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին: Կարդացեք նաև՝ «Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |