Վաշինգտոնում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել Թրամփի երդմնակալության ժամանակ21 հունվարի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ, որոնք մասնակցում էին նրա դեմ բողոքի ցույցին: Քաղաքի կենտրոնում անցնող ցույցին մասնակցել է մոտ 1000 մարդ: Նրանք հիմնականում սևազգեստ էին և վանկարկում էին «Ոչ` Թրամփին»: Ոմանք ագրեսիվ պահվածք ունեին` քարեր և ջրով շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, հայտնում է «Դոժդը» Associated Press-ի վրա հղումով: Ազգային ճեմուղում ակցիայի ժամանակ ցուցարարները կոտրել են հարևանությամբ գտնվող խանութների և սրճարանների ապակիները: Մի մասն, ըստ Վաշինգտոնի ոստիկանության, զինված է եղել մուրճերով և երկաթե մահակներով: Ցույցի ագրեսիվ պահվածքով բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Հունվարի 20-ի երեկոյան տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Նա փոխարինեց այդ պաշտոնում Բարաք Օբամային: Երդմնակալության նախօրեին բողոքի ցույց տեղի ունեցավ Նյու Յորքում, որին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դեԲլազիոն, հոլիվուդյան աստղեր Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեքս Բոլդուինը, ռեժիսոր Մայքլ Մուրը, երգչուհի Շերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |