ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ԻՊ կողմից «բարբարոսական գործողությունները» Պալմիրայում![]() 21 հունվարի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալների կողմից Պալմիրայի տետրապիլոնի և հռոմեական դարաշրջանի թատրոնի շենքի քանդումը, ինչպես նաև «բարբարոսական այլ գործողությունները»: Այդ մասին հունվարի 20-ին լրագրողներին է հայտարարել հունվարին ԱԽ-ում նախագահող և Շվեդիան ներկայացնող դիվանագետ Օլաֆ Սքուգը Սիրիայի հարցով փակ հանդիպման ավարտին: Ըստ նրա, ԱԽ անդամները «խստորեն դատապարտել են ԻՊ բարբարոսական գործողությունները Սիրիայում, ներառյալ մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես, օրինակ, Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնն էր, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում»: Ավելի վաղ հունվարի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն հաստատեց, որ տետրապիլոնը ոչնչացվել է, քանդվել է ամֆիթատրոնի ճակատային մասը: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան դա անվանել է «ռազմական հանցագործություն և մեծ կորուստ ամբողջ մարդկության համար», հայտնում է ՏԱՍՍ-ը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծ վնաս են հասցրել սիրիական հինավուրց Պալմիրայի պատմական հուշարձաններին, այդ թվում հայտնի հռոմեական ամֆիթատրոնի շենքին: Ինչպես հաստատել է Սիրիայի թանգարանների և հնությունների գերատեսչության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը, ոչնչացվել է Պալմիրայի ամենահայտնի հուշարձաններից մեկը` հայտնի ճարտարապետական համալիր տետրապիլոնը, ինչպես նաև մ.թ.ա II դարում կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը: Հենց այդ վայրում էր 2016-ի մայիսին համերգով հանդես եկել Մարինյան թատրոնի նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, երբ Պալմիրան ազատագրվել էր իսլամիստներից: Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակը, նահանջելուց առաջ, կարողացավ տարհանել բնակչության 80 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |