108 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը![]() 21 հունվարի 2017 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալում հունվարի 19-ին 108 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Կանադայում բնակվող վերջին մարդը՝ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը։ Կանադայի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քնար Բոհջալյան–Եմենիջյանը ծնվել է 1909 թվականին Կեսարիայում (այժմ՝ Կայսերի)։ Բոհջելյան ընտանիքի անդամները թուրքական անուններ էին կրում Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկվելու համար։ Հազարավոր հայերի նման նրանք ևս ստիպված են եղել կրոնափոխ լինել՝ ողջ մնալու համար: Բոհջելյանն ամուսնացել էր և տեղափոխվել Եգիպտոս, իսկ 1971–ին ընտանիքով հաստատվել Մոնրեալում։ Քնար Բոհջալյան–Եմենիջյանն ուներ 2 որդի, 3 թոռ և 3 ծոռ։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |