«Ելք»-ի համաժողով. Պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ՝ կոնսենսուսի դեպքում21 հունվարի 2017 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ձևավորված «Ելք» դաշինքը հունվարի 21-ին անցկացրել է իր առաջին համաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում հայտարարել է, որ անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի ու անհատների հետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ շեշտել է, որ «Ելք» դաշինքը «չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար, այլ ստեղծվել է միավորելու ու ներառական պրոցեսներ սկսելու նպատակով», մեջբերում է ՍիվիլՆեթը։ Մարուքյանը պնդում է՝ ընտրությունների միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել փոփոխությունների ու որպես նման օրինակ բերում է Վանաձորի կառավարման համակարգում ՀՀԿ-ի փոքրամասնություն լինելը։ «ԱՄՆ-ում իշխանափոխությունը տեղի ունեցավ կայացած ընտրությունների արդյունքում, և հայ ժողովուրդն ու բազմաթիվ ժողովուրդներ կարոտ են նման խաղաղ իշխանափոխության: «Ելք» դաշինքը և դաշինքի գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության», - ասել է Մարուքյանը, գրում է Aysor.am-ը: Համաժողովին իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշել է, որ իշխանությունն այս ընտրություններում իր հույսը դրել է աղքատ խավի ձայները գնելու վրա։ «Իսկ եթե իշխանությունն իր սովորության համաձայն՝ զոռբայությամբ և բռնի ուժով կեղծիքների գնա, ապա այս ընտրությունների մասնակիցների քանակն ու առանձնահատկությունը հաշվի առնելով, բողոքողների ու հրապարակ դուրս եկողների թիվը շատ մեծ է լինելու»,- ասել է Արամ Սարգսյանը։ «Ելք» դաշինքում ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները |