Իտալիայում ձնահյուսից փրկվածների թիվը հասել է 11-ի21 հունվարի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ողջ մնացված ևս 4 մարդ է հայտնաբերվել կենտրոնական Իտալիայի Աբրուցցո լեռնային շրջանում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում: Այսպիսով, ձնահյուսից փրկվածների թիվը հասավ 11-ի, որոնց թվում 4 փոքրահասակ երեխա կա, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով: Ըստ ԶԼՄ-ների, վերջին տվյալներով ձնահյուսի պահին շենքում 34 մարդ է եղել` 22 կենվոր, 8 աշխատակից և 4 հյուր: Ձյան ծածկից հաջողվել է հանել 4 դի: Պատահարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Ավելի վաղ փրկարար ծառայության ներկայացուցիչ Վալտեր Միլանը հայտարարել էր, որ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել էր Միլանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան |