Գյումրիի Մոր և մանկան հիվանդանոցում առաջին անգամ եռյակ է ծնվել![]() 21 հունվարի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» առաջին անգամ եռյակ է ծնվել: Մարիանան, Արիանան և Արենը ծնվել են Շուխյանների ընտանիքում՝ առանց բարդությունների: Նորածիններն առողջ են, Գյումրիի «Ցայգ» հեռուսատեսությանը հղումով գրում է Ա1+-ը: 2016-ի սեպտեմբերի 3-ին 27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա: Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի: Իսկ սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը նույն բժշկական կենտրոնում եռյակ է ունեցել` երեք տղա։ Այս երեխաները նույնպես լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով` առանց արհեստական բեղմնավորման։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |