Արցախի նախագահ. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել բանակի բարձր մարտունակությունը21 հունվարի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին: Երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու խնդիրները՝ 2016-ին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով բավարար: Սահակյանի խոսքով, 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ եւ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի: «Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները եւ անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Սահակյանը: Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու Արցախա ժողովրդի, ամբողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը եւ այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |