ՄԱԿ-ը մտադիր է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Դեյր Էզ Զոր![]() 23 հունվարի 2017 - 09:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հուսով է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը սիրիական Դեյր էզ Զոր քաղաքի` շրջափակման մեջ գտնվող շրջաններին: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կարգավորման վարչության փոխանցմամբ` այժմ անվտանգ վայր են փնտրում ուղեբեռը պարաշյուտների օգնությամբ ցած նետելու համար: Կազմակերպությունը հումանիտար օգնության մատակարարումը Դեյր էզ Զոր դադարեցրել էր հունվարի 15-ին, երբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողության տակ էին առել քաղաքի օդանավակայանից 3 կմ հեռավորությամբ գտնվող գոտին, որտեղ էլ նետվում էին ուղեբեռերը: Հաղորդվում է, որ գնդակոծությունների հետևանքով հունվարի 17-ից նշյալ շրջաններում մարդասիրական գործունեությունը դադարեցրել է նաև սիրիական կարմիր կիսալուսնի ընկերությունը: ՄԱԿ-ի տվյալներով` Դեյր Էլ Զորի` կառավարության վերահսկողության տակ գտնվող հատվածը, որտեղ 93.500 մարդ է բնակվում, շրջափակման մեջ է գտնվում 2014 թվականից ի վեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |