Հալեպում սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

Հալեպում սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Հալեպի ծայրամասային շրջաններում ընթացող թեժ մարտերում զոհվել է սիրիական բանակում ծառայող հայազգի 20-ամյա Ժանո Գորաճյանը: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է նաև, որ զոհված հայ զինծառայողի եղբայրներից մեկը՝ Ռեմոնը, նույնպես ծառայում է սիրիական բանակում:

Երկարատև ծանր պատերազմից հետո Հալեպում համեմատաբար խաղաղ է: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղծում սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---