«Վեյկ ան Զեե». Արոնյանը 7-րդ տուրում պարտվել է, 8-րդ-ում՝ հաղթել![]() 23 հունվարի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: Մրցաշարի նախորդ՝ 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: 8 տուրի արդյունքներով հայ շախմատիստը 4.5 միավորորով կիսում է 4-7-րդ տեղերը՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, Կարյակինի և Բասկարան Ադհիբանի հետ: Առաջատարն է Ուելսի Սոն (5.5 միավոր), 2-3-րդ տեղերը կիսում են Պավել Էլյանովն ու Վեյ Յին (5 միավոր): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |