Ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ն էապես չի փոխվի23 հունվարի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում և լեռնանցքներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, տեղեկացնում է «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ն էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետև մինչև հունվարի 28-ը կմնա անփոփոխ: Երևանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14...-16, ցերեկը -5...-7, հունվարի 26-28-ին գիշերը -5...-7, ցերեկը -1....-3 աստիճան ցուրտ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |