Կովկաս-Փոթի լաստանավի սեփականատերը մտադիր է հայկական ընկերություններին վաճառել բաժնետոմսերի մոտ 49 տոկոսը 2 օգոստոսի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Կովկաս-Փոթի փոխադրման «SMAT» լաստանավի սեփականատեր, Reserve Capital Enterprising Corporation շվեյցարական ընկերության նախագահ Խակիմ Մատչյանովը պատրաստ է հայկական ընկերություններին վաճառել բաժնետոմսերի մոտ 49 տոկոսը: Այդ մասին օգոստոի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը Խ.Մատչյանովը: Նրա խոսքերով, բաժնետոմսերի վաճառքը ոչ մի կերպ կապված չէ մտածածին ֆինանսական դժվարությունների հետ: «Բաժնետոսմերն ես վաճառում եմ ոչ այն պատճառով, որ ինձ միջոցներ են հարկավոր, միջոցներ ես ունեմ, այլ որովհետեւ ինձ հարկավոր են լաստանավի տեւական շրջանառության երաշխիքներ: Վաղ թե ուշ կբացվի Աբխազիայով, Ադրբեջանով անցնող երկաթուղին, եւ ինձ հարկավոր է, որ նույնիսկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, լաստանավը գործի»,-ասել է նա, համոզվածություն հայտնելով, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններ կհաստատվեն արդեն 2-3 տարի անց: Ընդ որում Մատչյանովը նշել է, որ չնայած բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամությանը, հայկական ընկերությունները դեռեւս դրանք գնելու ցանկություն չեն հայտնել: Բեռնափոխադրումների հայ առաքիչն իր հերթին նշել է, որ նրանք ֆինանսական առումով ի վիճակի չեն ձեռք բերել սեփականատիրոջ բաժնետոմսերը, քանի որ դրա համար կպահանջվի շուրջ 10 մլն դոլար: «Խոշոր հայ գործարարներն իրենք կարող են ձեռք բերել լաստանավը, քանի որ դա տնտեսապես շահավետ է, սակայն վաղվա օրվա վերաբերյալ անվստահության պատճառով նրանք չեն դիմում նման ռիսկի»,-ասել է հայ առաքիչը, հաղորդում է «Ռեգնումը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |