Samsung-ում պարզել են Galaxy Note 7-ի մարտկոցների բռնկման պատճառը23 հունվարի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7-ի մարտկոցների բռնկման պատճառն անսարքություններ էին, կապված նախագծման և արտադրության հետ: Samsung-ը ստանձնել է անսարքությունների պատասխանատվությունը` նշելով, որ պատճառը «մարտկոցների նախագծման և սարքի հավաքման տեխնոլոգիական թերություններն են»,-գրել է ՌԻԱ Նովոստին Associated Press-ի վրա հղումով: Ըստ գործակալության, 700 հետազոտող և ինժեներ թեստավորել է ավելի քան 200 սարք և ավելի քան 30 000 մարտկոց: 2016-ի հոկտեմբերին Samsung Electronic-ը կասեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը մարտկոցների բռնկման մի քանի դեպքից հետո: Ընկերությունը հետ է կանչել համաշխարհային շուկայից 2,5 մլն այդպիսի մոդել: Ավելի վաղ Samsung-ն առաջարկել էր այդ մոդելն ունեցող օգտատերերին փոխանակել հեռախոսը կամ վերադարձնել: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ: Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |