Չինաստանում ծնելիությունը 2000-ականների համեմատ հասել է ռեկորդային ցուցանիշի23 հունվարի 2017 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում ծնելիությունը հասել է ռեկորդային ցուցանիշի 2000թ. համեմատ, հայտնել է կառավարության պաշտոնյան: 2016-ին Չինաստանում լույս աշխարհ է եկել 17.5 մլն երեխա` 2011-2015-ից 1,4 միլիոնով ավելի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Դրական դինամիկան բացատրվում է օրենսդրական փոփոխություններով, որոնք ներմուծվել են 2015-ին: Ըստ այդ փոփոխությունների, չինական ընտանիքներին 2016-ի հունվարի 1-ից թույլատրվել է 1-ից ավելի երեխա ունենալ: «Թեև համապատասխան տարիքի կանանց քանակը նվազել է 5 միլիոնով, ծնունդների ընդհանուր քանակը զգալիորեն աճել է, ինչը վկայում է, որ ընտանիքի պլանավորման գործում փոփոխությունները շատ ժամանակին էին ու արդյունավետ»,-ասել է Առողջապահության և ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի ղեկավարներից մեկը` Յան Վենչժուանը: Չինաստանը հուսով է պահպանել ծնելիությունը տարեկան 17-20 նորածնի մակարդակում: Այդպիսով նախատեսվում է մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակը հասցնել երկրի բնակչությունը 1,42 մլրդ: Մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Չինաստանի իշխանություններն առնվազն մինչև 2045թ. կպահպանեն երեխաների քանակի սահմանափակումը: «Մեկ երեխայի քաղաքականությունը» սկսվել է իրագործվել 1970-ականներից, որի նպատակն էր սահմանափակել բնակչության աճը: Սակայն այժմ իշխանությունները մտահոգված են աշխատունակ քաղաքացիների քանակի կրճատմամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |