Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն![]() 23 հունվարի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն 500-ից մինչև 20.000 բոլիվար արժողությամբ: Մինչ այդ ամենամեծ թղթադրամը 100 բոլիվար արժեքովն էր, որի վրայի պատկերը նույնպես ուղղահայաց էր: Այժմ սև շուկայում 20.000 բոլիվարը համարժեք է 6 դոլարի, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով: Նոր թղթադրամների թողարկման անհրաժեշտությունը առաջացել է ֆինանսական բարեփոխման պատճառով` վերավաճառողների դեմ պայքարի և դեֆիցիտի պատճառով որոշվել էր շրջանառությունից հանել 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամը: 2016-ի ավարտին հայտնի դարձավ, որ Վենեսուելայում ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով խանութները ստիպված են թղթադրամները քաշով ընդունել: Վենեսուելան մեծապես տուժել է 2014-ին նավթի գների անկումից: Քանի որ բյուջեն մեծապես կախված է արտահանումից ստացված եկամուտների հետ և խնդիրներ են առաջացել երկրի ներսում արտադրության ոլորտում, Բոլիվարյան Հանրապետությունում սկսվեց սով և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս գրանցվեց: Ըստ ԱՄՀ կանխատեսման, գնաճը երկրում 2017-ին կլինի 1640%: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |