Հայ սակրավորները կվերապատրաստվեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում![]() 23 հունվարի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սակրավորներն առաջիկայում կուսանեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին: ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնում կազմավորվել է ՌԴ ՊՆ ղեկավար, գեներալ Սերգեյ Շոյգուի 2014-ի օգոստոսի 1-ի հանձնարարականով: «2017-ի հունվարից սկսվել է ՀՀ զինծառայողների ուսուցումը լրացուցիչ մասնագիտական վերապատրաստման ծրագրով, որի տևողությունը 2-3 ամիս է: Առաջիկայում վերապատրաստում կանցնեն նաև Աֆղանստանի, Զիմբաբվեի, Մյանմայի, Թուրքմենստանի և այլ երկրների սակրավորները»,-ասել է Ստավիցկին: Նա հավելել է, որ 2014-2016թթ. կենտրոնում մասշտաբային աշխատանք է կատարվել արդիական ուսումնանյութական բազայի ստեղծման և ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ: «Բացի այդ, կենտրոն են այցելել օտարերկրյա զինվորական պատվիրակություններ, այդ թվում Աֆղանստանից, Բելառուսից, Եգիպտոսից, Սերբիայից և այլ երկրներից»,-ասել է գեներալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |