Միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ 5 քաղաքացի մնում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում23 հունվարի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 տուժածից 5-ըբուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում: Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։ ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցներն ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։ Այդ պահի դրությամբ հոսպիտալացված է եղել ՀՀ 9 քաղաքացի` Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.), Կարեն Հակոբյան (ծնվ.` 1984թ.), Մհեր Քոթանջյան (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.), Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.), Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։ Հունվարի 23-ին՝ ժամը 10.05-ին և 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լևչենկոյից և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևից ստացված տվյալներով՝ ավտովթարից մյուս տուժածներըդուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։ Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։ Տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։ Հունվարի 23-ին՝ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով, ճշտված տվյալներով, 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |