Քուրդ գյուղապետը ցանկանում է Վանում հայկական եկեղեցի վերականգնել 2 օգոստոսի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Վանի նահանգի Երեք Դաղի գյուղի քուրդ գյուղապետը շինանյութ է գնել գյուղում գտնվող Վարագա վանքի13-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, Գյուղապետը դիմել է Վան այցելող զբոսաշրջիկներին, այդ թվում հայերին, խնդրելով գումար տրամադրել բանվորների աշխատանքը վարձատրելու համար: «Այդ նախաձեռնության հետագա ճակատագրի մասին ես տեղյակ չեմ»,- ասել է Կարապետյանը:Վանը պատմական Վասպուրական նահանգի կենտրոնն էր, հազարամյակների ընթացքում հայ ժողովորդի պատմության մեջ կարեւորագույն վայրերից մեկը: 1914 թվականին Օսմանյան կայսրության Վանի նահանգում մոտ հարյուր հայկական վանք կար եւ մոտ հինգ անգամ շատ եկեղեցի: Հայերը լքել են այդ վայրերը 1915 թվականին նահանջող ռուսական զորքերի հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |