Մոտ 250.000 մարդ պահանջել է Թրամփից հրապարակել վճարած հարկերի մասին տեղեկությունները![]() 23 հունվարի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 250.000 մարդ է ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված պահանջագիրը` վճարած հարկերի մասին տվյալները հրապարակելու վերաբերյալ: Այն տեղադրվել է վարչակազմի խնդրագրերի և պահանջագրերի համար նախատեսված petitions.whitehouse.gov կայքում: Պահանջագիրը 250.956 մարդ է ստորագրել: Պահանջվում է հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը բոլոր մանրամասներով, որոնք թույլ կտան որոշել` կա արդյոք նախագահի պաշտոնում նրա գործունեության հետ շահերի բախում: Թրամփը նախընտրական շրջանում հրաժարվեց հրապարակել, թե որքան հարկ է վճարում` խախտելով ԱՄՆ նախագահության թեկնածուների բազմամյա ավանդույթը: Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ հարկային ծառայությունը հայտարարագրի աուդիտ է անցկացնում և այն հրապարակելը վաղաժամ է: Թրամփի քննադատները կասկածում են, որ միլիարդատեր գործարարը բազմաթիվ հարկային արտոնություններից է օգտվել, ինչը թույլ է տվել նրան գործնականում խուսափել դաշնային հարկեր վճարելուց, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թրամփին նաև այլ պահանջներ են ներկայացնում` հրաժարվել բիզնեսից (40.000 ստորագրություն), հրաժարական տալ (400 ստորագրություն): Սպիտակ տան կողմից քննվելու համար պահանջագիրը պետք է առնվազն 100.000 ձայն հավաքի: Սպիտակ տունը, սակայն, պարտավոր չէ դրանք բավարարել կամ նույնիսկ ուղղակի պատասխանել դրանց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |