Փետրվարի 1-ից «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումն անվճար կլինի![]() 23 հունվարի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար: «Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ: Այս որոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանելով տուրիզմի` այդ թվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: 2016-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |