Ծառուկյանն ու Դեմիրճյանը կարող են ԱԺ ընտրություններին գնալ դաշինքով![]() 23 հունվարի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը: Չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»: Այդ մասին հայտնել է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Քննարկումներ եղել են, եղել են հանդիպումներ, մենք դաշինքային հարաբերությունների մեջ ենք առայսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, հանդիպում է եղել նաև Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, էսքանը: Բայց կոնկրետ որոշումներ դեռ չի կայացվել, որոշումները կլինեն մինչև ամսվա վերջ», - փոխանցել է Հարությունյանը: Ստեփան Դեմիրճյանը հայտնել է, որ հանրության առջև հանդես կգա քննարկումնների ավարտից հետո միայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառձել է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |