Napalm Death-ը համերգ կտա Երևանում![]() 23 հունվարի 2017 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Napalm Death դեթ-մեթալ խումբը համերգային շրջագայության է մեկնում Արևելյան Եվրոպայով, որի ընթացքում ելույթ կունենա նաև Երևանում: Ինչպես նշվում է խմբի ֆեյբուքյան էջում, երևանյան համերգը կկայանա ապրիլի 20-ին «Վիտամին» ակումբում: Երևանից բացի շրջագայության ընթացքում խումբը կայցելի Թբիլիսի, Եկատերինբուրգ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Թալլինն, Ռիգա, Վիլնյուս և Կիև: 1981 թվականին ստեղծված խումբը դեթ-մեթալի ամենահայտնի կոլեկտիվներից է: Ստեղծման օրվանից խումբը 16 և ալբոմ է թողարկել՝ չհաշված համերգային սկավառակներն ու սինգլները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |