Ելույթ ԵԽԽՎ-ում. Դինքի սպանությունից 10 տարի անց էլ Թուրքիան շարունակում է լռեցնել մարդկանց24 հունվարի 2017 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հունվարի 23-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթը նվիրել է Հրանտ Դինքին և Կարո Փայլանին: «Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևույթների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի, չէ՞ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում է հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 19-ին լրացավ անվանի հայազգի մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին: «Նա սպանվել էր 2007 թվականին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև՝ իր հանդեպ հետապնդումների մասին: Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ այնուհանդերձ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխաններ` ով և ինչու: Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր կարծիքի համար»,- նշել է հայ պատվիրակը: Կարապետյանը ցավով նկատել է, որ Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց, ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում. «Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Փայլանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար»: Նա նաև համոզմունք է հայտնել, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը: «Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձերբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է»,- նշել է պատգամավորն իր ելույթում։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |