Իտալիայում ձնահյուսի տակից շնիկներ են փրկվել. Դա վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ օդ կա![]() 24 հունվարի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Փրկարարները շան 3 ձագ են հանել կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից: Ինչպես նշում են փրկարարները, շների հայտնաբերումը վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ կան օդային «գրպաններ»: «Մենք գիտեինք, որ այնտեղ շներ կան, սակայն, հստակ չէինք պատկերացնում, որտեղ: Երբ իմացանք, զգուշացրեցինք հրշեջներին, որոնք շենք մտան: Նրանց հայտնաբերեցին կաթսայատանը»,-ասել է լրագրողներին փրկարար ծառայության աշխատակիցը, գրում է BBC-ին: Ըստ նրա, շնիկներին կստուգեն անասնաբույժները, թեև առաջին հայացիք, նրանց հետ ամեն ինչ կարգին է: Հունվարի 24-ի դրությամբ հաստատվծ է 7 մարդու մահը: 22 մարդ անհետ կորած է համարվում, սակայն, փրկարարները հուսով են, որ ձյան ծածկի տակ դեռ կարող են ողջ մնացած մարդիկ լինել: Ձնահյուսից փրկվածների թիվը հասել է 11-ի, որոնց թվում 4 փոքրահասակ երեխա կա: Հունվարի 18-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է Աբրուցո շրջանում գտնվող 3-հարկանի Rigopiano հյուրանոցը: Ձյան առատ տեղումների և փակ ճանապարհների պատճառով փրկարարները միայն հունվարի 19-ի առավոտյան են հասել դեպքի վայր: Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Ավելի վաղ փրկարար ծառայության ներկայացուցիչ Վալտեր Միլանը հայտարարել էր, որ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել էր Միլանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |