Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ![]() 24 հունվարի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Մարսելի «Օլիմպիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել Հունաստան, հայտնում է Armsport-ը sport24.gr-ի վրա հղումով: 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Վերիան», որը ցանկանում է վարձակալել Անդոնյանի տրանսֆերը 6 ամսով: Նշվում է, որ Անդոնյանը մոտ ժամանակներս կժամանի Հունաստան և պայմանագիր կկնքի «Վերիայի» հետ: Գաել Անդոնյանը միացել է Հայաստանի հավաքականին 2015-ի մարտին: Հավաքականի կազմում նրա առաջին խաղը եղել է 2015-ի մարտի 29-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականի դեմ, որն ավարտվել է 1:2 հաշվով: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |