Սվիտալսկի. Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցը կհստակեցվի24 հունվարի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ ձևավորվել է աշխատանքային կոնսենսուս, և առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում պետք է այդ հարցով լուծում գտնվի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընտրական նոր մեխանիզմների հիմնական ֆինանսավորող՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ավելի վաղ չէր բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել: «Եվրամիությունը բանակցությունների կողմ չէ, բայց որքան ես տեղյակ եմ, շատ ինտենսիվ երկխոսություն է իրականացվել վերջին օրերին: Կարծում եմ՝ նույնիսկ երեկ խորհրդարանական հանձնաժողովն աշխատել է մինչև ուշ գիշեր, քննարկելով հնարավոր տարբերակները: Որքան ես եմ տեղյակ՝ նրանք որոշակի աշխատանքային կոնսենսուսի են հասել: Ես գնահատում եմ այն, որ նրանք իսկապես փորձում են գտնել լավագույն լուծումը»,- ասել է Սվիտալսկին: ԵՄ Դեսպանը վստահություն է հայտնել, որ հնարավոր է գտնել տարբերակ, որը հնարավորություն կտա ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլոր տեղամասերում տեսախցիկների միջոցով վերահսկողություն իրականացնել: «Հաջորդ հանգամանքն այն է, որ գտնվի լուծում, որն իրագործելի կլինի տեխնոլոգիան ներդնող կազմակերպության կողմից: Կարծում եմ՝ հնարավոր է հասնել լավ պայմանավորվածության այդ կազմակերպության հետ: Հավանաբար ժամանակ չկա գործընթացն ամենասկզբից սկսելու համար, կան տարբեր տեխնիկական տարբերակներ, և կարծում եմ, որ դրանք քննարկվելու են նաև այսօր և վաղը, քանի որ, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծումը պետք է գտնվի առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում: Կարծում եմ՝ մինչև այս շաբաթվա ավարտն այս հարցում պարզություն կմտի՝ ի՞նչ է հնարավոր անել և ինչ՝ ոչ»,- շարունակել է ԵՄ դեսպանը: Սվիտալսկին նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում: Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, որպես ոչ պարտադիր դրույթ, ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել, քանի որ դրանց տեղադրման ու ծրագրային ապահովման համար դիմել է միայն մեկ ընկերություն՝ առաջարկելով բարձր գին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |