Ռուսական գազի ներկրումը ՀՀ 2016-ին կրճատվել է 2.6%-ով24 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսական գազի ներկրումը Հայաստան 2016-ին նվազել է` հասնելով 1.87 մլրդ խմ 2015-ի 1.92 մլրդ խմ դիմաց: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման համար նախապատրաստված նյութերում: «Հայաստանի գազամատակարարումը գործնականում ամբողջությամբ կախված է ռուսական գազի առաքումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016-ին առաքվել է 1.87 մլրդ խմ գազ (2015-ին`1.92 մլրդ խմ)»,-ասվում է նյութերում: Ըստ նախարարների կաբինետի նյութերի, երկու երկրների գործակցության մյուս խոշոր ոլորտը գործակցությունն է գազի շուկայում: Մասնավորապես, ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, որի հիմնական գործառույթն է գազի մատակարարումը Հայաստանի ներքին շուկայում, հայտնում է angi.ru-ն: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» ՀՀ տարածքում գազաէներգետիկ օբյեկտների ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման և Իրան-ՀՀ գազատարի շինարարության մասնակցության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |