ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման մեխանիզմի մասին![]() 24 հունվարի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը հրապարակել է համատեղ հայտարարությունն, ըստ որի հատուկ մարմինը «կհետևի և կապահովի հրադադարի լիակատար պահպանումը, կկանխի սադրանքները և կորոշի հրադադարի ռեժիմի ձևը»: Սիրիական ընդդիմությունն իր հերթին հույս է հայտնել, որ մարտական գործողությունները կկասեցվեն հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալլուշը: «Հուսով ենք և ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս դրական դերակատարություն ունենա խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև արդար քաղաքական կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերակատարությունը, որը մարտական գործողություններում մասնակցությունից անցնում է երաշխավորի դերին և ազդեցություն ունի Իրանի և Սիրիայի վրա»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Հայտարարվեց, որ երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը: Ընթերցեք նաև. Անկարան մտադիր չէ Էլ Բաբը փոխանցել Սիրիային ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |