«Լա Լա Լենդը» հավակնում է «Օսկարի» 13 արձանիկի25 հունվարի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Լոս Անջելեսում հրապարակվել է «Օսկարի» հավակնորդների ցանկը: Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլը հավակնում է մրցանակի 14 անվանակարգում և կարող է 13 արձանիկ ստանալ, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում: 2017-ին «Օսկարի» համար այդ անվանակարգում կպայքարեն նաև «Ժամանումը», «Խղճի թելադրանքով», «Ամեն գնով», «Առյուծը», «Ցանկապատեր», «Լուսնի լույսը», «Մանչեսթերը ծովի մոտ» և «Թաքնված կերպարներ» ֆիլմերը: Ռեժիսոր Դեմինե Շազելը և մյուզիքլի գլխավոր դերակատարներ Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը հավակնում են «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» և «Լավագայն դերասան» կոչումներին: Կնոջ լավագույն դերակատարման համար «Օսկարի» են հավակնում նաև Իզաբել Յուպերը («Նա»), Ռուտ Նեգգան («Սիրել»), Նատալի Պորտմանը («Ջեքի») և Մերիլ Սթրիփը («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս»): Լավագույն ռեժիսորի կոչմանը Շազելից բացի հավակնում են նաև Դենի Վիլնյովը («Ժամանում»), Մել Գիբսոնը («Խղճի թելադրանքով»), Քեննեթ Լոներգանը («Մանչեսթերը ծովի մոտ») և Բարրի Ջենքինսը («Լուսնի լույսը»): «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են նաև Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովի մոտ»), Էնդրյու Գալֆիլդը («Խղճի թելադրանքով»), Վիգո Մորտենսենը («Կապիտան Ֆանտաստիկ») և Դենզել Վաշինգտոնը («Ցանկապատեր»): «Լա Լա Լենդը» նաև օրիգինալ սցենարի համար հավակնորդների թվում է` մրցակցելով «Մանչեսթերը ծովի մոտ», «Ծովախեցգետին», «Ամեն գնով» և «XX դասրի կանայք» ֆիլմերի հետ: «Լա Լա Լենդն» ընդհանուր առմամբ ներկայացված է 14 անվանակարգում, սակայն կարող է ստանալ միայն 13 մրցանակ, քանի որ «Լավագույն երգ» անվանակարգում կինոֆիլմից 2 կոմպոզիցիա է ներկայացված: «Լա Լա Լենդ» մյուզիքլն արդեն իսկ մեծ աղմուկ է հանել` հաղթելով «Ոսկե գլոբուսի» բոլոր անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր: Այն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան», «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար», «Լավագույն օրիգինալ երգ», «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |