Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը![]() 25 հունվարի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հունվարի 24-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ընդգրկելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը՝ նշելով, որ «ներկայիս ստատուս քվոն պետք է փոխվի»: ԼՂՀ անկախության առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարություն էր արել, թե «ԼՂ-ն երբեք անկախություն չի ստանա», ինչին պատասխանել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհուրդ տալով հաշտվել ԼՂՀ ճանաչման հեռանկարի հետ և ծանոթանալ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, թե «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |