Թրամփը խստացնում է ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունը․ Մահմեդական 7 երկիր հայտնվել է «սև ցուցակում»25 հունվարի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին պատրաստվում է ստորագրել մի շարք հրամանագրեր, որոնց թվում է նաև կառավարական որոշումը, որով կարգելվի մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, հաղորդում է Reuters-ը։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանություններն ավտոմատ կարգելափակեն մուտքի արտոնագրի ցանկացած դիմում նշված երկրներից, այդ թվում՝ աշխատանքի համար տրամադրվելիք։ Աղբյուրը հաղորդում է, որ Կառավարության նախագծի ստորագրումով կյանքի կկոչվի Թրամփի նախընտրական խոստումներից ևս մեկը։ Նախապես նշվում էր, թե արգելքը ժամանակավոր բնույթ է կրելու, սակայն դեռևս հստակ չէ՝ որքան ժամանակով է այն ներդրվում։ Բացի այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հունվարի 25-ին ստորագրել նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ փաստաթուղթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |