Իտալիայում ձնահյուսից զոհերի թիվը հասել է 21-ի![]() 25 հունվարի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական Իտալիայում Rigopiano հյուրանոցը ծածկած ձնահյուսից զոհերի թիվը հասել է 21-ի: Հունվարի լույս 25-ի գիշերը փրկարարները ձյան ծածկի տակից ևս 3 դի են հանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին RaiNews24-ի վրա հղումով: Հունվարի 18-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է Աբրուցո շրջանում գտնվող 3-հարկանի Rigopiano հյուրանոցը: Ձյան առատ տեղումների և փակ ճանապարհների պատճառով փրկարարները միայն հունվարի 19-ի առավոտյան են հասել դեպքի վայր: Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել և ձյան տակից հանել 11 ողջ մնացածի: Այժմ ևս 8 մարդ պաշտոնապաես համարվում է անհետ կորած: Հունվարի 24-ին փրկարարները շան 3 ձագ են հանել կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից: Փրկարարներն ասել էին, որ շների հայտնաբերումը վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ կան օդային «գրպաններ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |